Microsoft-ի առաջիկա շնորհանդեսը կարող է չսահմանափակվել Windows 11-ի ցուցադրմամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները սպասում են ընկերության այլ նոր ապրանքատեսակների հետ ծանոթությանը:

Windows 11-ը նախատեսվում է գործարկել հունիսի 24-ին: Այս միջոցառմանը, փորձագետների կարծիքով, ընկերությունը կարող է ցուցադրել հիբրիդային երկու էկրանով Surface Duo 2 սմարթֆոնը, ինչպես նաեւ ARM պրոցեսորով աշխատող նոութբուքը:

Նոր սերնդի Surface Duo-ի սպասվող անոնսը չի բացառել HiTech ընկերության տեխնիկական բաժնի տնօրեն Դմիտրի Լասկովը: Նորույթը, նրա խոսքով, կկարողանա աշխատել 5G ցանցերում:

«Դա պետք է լինի հարմար եւ ժամանակակից սմարթֆոն՝ սպառողներին ծանոթ այնպիսի հատկություններով, ինչպիսիք են NFC-ն, բազմաթիվ բարձր լուծաչափի տեսախցիկները, հզոր պրոցեսորն եւ 5G-ի աջակցությունը»,- ասել է Լասկովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Փորձագետներն արդեն փորձարկել են Windows 11-ը: Պարզվել է, որ OՀ-ի այս տարբերակն ավելի դանդաղ է, քան նախորդը: