ՆԱՏՕ-ի անցած գագաթնաժողովն աննախադեպ հակառուսական լիցք ցույց տվեց եւ հաստատեց դաշինքի հավակնությունները համաշխարհային ոստիկանի դերին,, հինգշաբթի ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը քաջատեղյակ է դաշինքի քաղաքականության վնասակար հետեւանքների մասին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համար: ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովն աննախադեպ հակառուսական լիցք ցույց տվեց եւ վերահաստատեց դաշինքի հավակնություններն համաշխարհային ոստիկանի դերին»,- ասել է Պատրուշեւը:

Նա ընդգծել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանի կողմից իր պաշտպանական կարողությունների զարգացման ուղին այժմ անվիճելի է երկրի համար:

Պատրուշեւը նշել է, որ Արեւմուտքում շատերը խոսում են ագրեսիվ եւ էքսպանսիոնիստական ​​Ռուսաստանի մասին, բայց փաստերն այլ բանի մասին է խոսում:

«ՆԱՏՕ-ի երկրներում ռազմական կարիքների համար հատկացումների աճը շարունակվում է: Չնայած 2020-ին համավարակի ընթացքում ՀՆԱ-ի ավելի քան 6 տոկոս անկմանը՝ դաշինքի ռազմական ծախսերն աճել են գրեթե 4 տոկոսով: Ընդ որում՝ բացարձակ թվով, ՆԱՏՕ-ի երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, գրեթե հինգ անգամ գերազանցում են Ռուսաստանին եւ գրեթե 20 անգամ՝ ամերիկյան պաշտպանական բյուջեով»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: