«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է իսպանացի լրագրողների հասցեին ադրբեջանական զորքերի սպառնալիքների մասին:

Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի մոտակայքում:

«Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հետ սահմանի մոտ ադրբեջանական զորքերը սպառնացել են սպանել մի խումբ իսպանացի լրագրողներին: @RSF_inter-ը դատապարտում է այս անընդունելի արարքը  լրագրողների դեմ»: RWB-ն գրել է իր թվիթերում: