Առողջապահության նախարարությունը զինծառայողների մնացորդների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ իրենք մի շարք տարածաշրջանային այցեր են անցկացրել, եւ փոփոխությունների հաշվետվություններ են ձեռնարկվում: «Մոտ ժամանակներս մենք մեր հետագա պատկերացումները կներկայացնենք իրավիճակից դուրսբերման հարցով»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ ծրագրվում է պաշտպանության նախարարության եւ կառավարության հետ միասնական դիրքորոշումը ներկայացնել երկու շաբաթ անց: