Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ՝ ի պատասխան նրան, որ Բրյուսելը «մարդու իրավունքների լուրջ խախտումների սրացում է» համարում, հայտնում է AP-ն:

Պատժամիջոցներն ուղղված են ինչպես տնտեսությանը, այնպես էլ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ նրա դաշնակիցներին:
Մասնավորապես, պատժամիջոցները վերաբերում են տնտեսական ոլորտներին, այդ թվում՝ կալիումի պարարտանյութերին, պարարտանյութի ընդհանուր բաղադրիչին, ծխախոտի արդյունաբերության արտահանմանը եւ նավթամթերքներին:

«Նավթամթերքների, կալիումի քլորիդի եւ ծխախոտի արտադրանք պատրաստելու կամ արտադրելու համար ապրանքների առեւտուրը սահմանափակված է», - ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Պատժամիջոցները նաեւ արգելք են ներառում Բելառուս ապարատային եւ ծրագրային ապահովման վաճառքի վրա, որոնք կարելի է օգտագործվել ինտերնետի եւ հեռախոսազանգերի վերահսկման համար: Պատժամիջոցները սահմանափակել են նաեւ Բելառուսի մուտքը ԵՄ կապիտալի շուկաներ եւ կասեցրել են վճարումները երկրի պետական ​​հատվածին Եվրոպական ներդրումային բանկի կողմից:

Երկուշաբթի ԵՄ արտգործնախարարներն ուղեւորությունների արգելք էին սահմանել եւ սառեցրել էին բելառուսական 78 պաշտոնյայի եւ 8 իրավաբանական անձանց ակտիվները:

Ընդհանուր առմամբ, Բելառուսում 166 մարդ եւ 15 իրավաբանական անձ է գտնվում ԵՄ սահմանափակող միջոցառումների տակ: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Կանադան նույնպես պատժամիջոցներ են սահմանել բելառուսական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: