Սպասվում է, որ Covid-19-ի «դելտա» տարբերակը օգոստոսի վերջին Հունաստանում գերակշռող շտամ կդառնա, ինչը եւս մեկ պատճառ է, որ մարդիկ պատվաստվեն: Այս մասին հայտարարել է Առողջապահության ազգային կազմակերպության (EODY) նախագահ Պանայոտիս Արկումանեասը, հայտնում է Kathimerini-ն:

Նրա խոսքով՝ այս տարբերակը հայտնաբերվել է Աթենքում, Կրետեում եւ Կորնթոսում: «Մենք արդեն հայտարարել ենք «դելտայի» 11 դեպքի մասին, եւ ակնկալվում է, որ այսօր կհայտարարվի մյուսների մասին: Նրանք, ովքեր չեն պատվաստվել, վտանգի կենթարկվեն», - շարունակել է նա՝ հավելելով, որ շտամը 50-60%-ով ավելի վարակիչ է: «Ամառն անցկացնելու համար մենք պետք է պատվաստվենք»: