Հայ ռազմագերի Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, Կառավարության դիմաց նստացույցը դադարեցնում է։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ։

Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետեւյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս եւ մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին եւ քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձեւավորել վաղը` 25.06.2021)

Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը եւ մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները եւ պահանջները չպահպանվեն մինչեւ Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը եւ ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին։

Տիգրան Ամբարդարյան,

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր»,- գրել է նա։