Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ Շուշանյանը  հունիսի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աժ պաշտոնական կայքից։

Ավելի վաղ Armlur.am-հայնտնել էր, որ աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին առաջատար մասնագետ Սուսաննա Ավագյանը՝ հունիսի 14-ին։ Կայքի հետ զրույցում Սուսաննա Ավագյանը պատմել է, որ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանն իրեն տեղեկացրել է, թե ինքը քաղաքական պրոցեսների է «խառնվել», եղել է ինչ-որ կուսակցությունների շտաբներում, ինչի համար իրենք նպատակահարմար չեն համարում իր հետ աշխատել: