«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է։ Մարզպետի որդին, ում անունը շրջանառվում է մի շարք աղմկոտ պատմություններում, խնջույքներ է կազմակերպում՝ լավ տղերքին պատիվ է տալիս, որ իրենց «պադվադիտ» չարեցին, ոմանց էլ պաշտոններ է խոստանում։

Սյունիքում չեն հասկանում, թե ինչու են նախկին երկրապահ Մելոն եւ որդին այսքան ուրախ՝ կարծես թե թուրքին չեն հաղթել, Սյունիքից նրանց չեն քշել, ադրբեջանական դրոշներն էլ դեռ ծածանվում են։ Եվ եկել են եզրակացության, որ նրանց երջանկացրել է թշնամու հետ բարեկամություն անելու հեռանկարը։

Սյունեցիք զարմանում են՝ Լիսկայի շվաքի տակ աճած ամենանախկին Մելոն դարձել է ներկա եւ ապագայի կենացն է խմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում