ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում նահանգում բնակելի շենքի փլուզումից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Բայդենը նաեւ հանձնարարել է դաշնային օգնություն ուղարկել տեղական իշխանություններին:

Նշվում է, որ այս կերպ ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը եւ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը հնարավորություն ունեցան համակարգել օգնության բոլոր ջանքերը:

Հունիսի 25-ի գիշերը Մայամիի մոտակայքում գտնվող Սարֆայդ քաղաքում բազմահարկ շենք էր փլուզվել, հայտնել էր NBC-ն: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության՝ փրկվել է շուրջ 40 մարդ: Արտակարգ իրավիճակի արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել, 99 մարդու որոնումները շարունակվում են: