ԵՄ 27 երկրների առաջնորդները ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տարբերակներ նախապատրաստել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ առաջնորդներին չի հաջողվել համաձայնության գալ ԵՄ-Ռուսաստան բարձր մակարդակով հանդիպման շուրջ:

«Եվրամիությունն ընդգծում է Ռուսաստանի ցանկացած հետագա վնասակար գործունեությանը համակարգված պատասխանի անհրաժեշտությունը: Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին եւ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին կոչ է անում հնարավորություն տալ հետագա սահմանափակող միջոցների համար»,-ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, ԵՄ առաջնորդները կրկնել են, որ Ռուսաստանը պետք է իրականացնի Մինկի համաձայնագրերը, եւ հայտարարել են Ռուսաստանում քաղաքացիական հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին եւ անկախ ԶԼՄ-ներին աջակցելու պատրաստակամության մասին: