ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին հանձնարարել են Թուրքիային նոր աջակցության ծրագիր պատրաստել փախստականների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ առաջարկներ ներկայացնել նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցով՝ Թուրքիայում, ինչպես նաեւ  Հորդանանում, Լիբանանում եւ տարածաշրջանի այլ հատվածներում սիրիացի փախստականների համար»,-ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Անկարայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում: