ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել:

Նրա հրամանագրերում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն Գեւորգյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»: