Ոսկու գինը ուրբաթ առավոտյան փոքր-ինչ բարձրանում է երեկ ցերեկվա անկումից հետո, վկայում են սակարկությունների արդյունքները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 0,15 տոկոսով կամ 2,75 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1779,4 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թականում է 0,47 տոկոսով՝ մեկ ունցիան 26,172 դոլար։

Ոսկու գինը փոքր-ինչ բարձրանում է հինգշաբթի օրվա արդյունքների նվազումից հետո՝ ռիսկային ակտիվների պահանջարկի աճի ֆոնին։