ԱՄՆ-ն մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի միլիարդ դեղաչափ ուղարկել այլ երկրներ:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կառոլինայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աշխարհում ավելի քան 100 երկիր կա, որոնք հնարավորություն չունեն ինքնուրույն հաղթահարել համավարակը: Երբ ես գնացի Եվրոպա, ես խոստացա, որ ԱՄՆ-ն մինչեւ տարեվերջ եւ հաջորդ տարվա առաջին կեսին միլիարդ դեղաչափ կուղարկի աշխարհ այլ երկրներ»,-ասել է Բայդենը: