ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է խելագարեցնել լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տանը ելույթի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ զբաղեցնում է նախագահի պաշտոնը արդեն 150 օր եւ նշել է, որ դեռ լավ է ստացվում:

Բացի այդ, նա մեկնաբանել է երկրում ենթակառուցվածքային բարեփոխումները: Նա նշել է, որ հիանալի հասկանում է, երբ չի պատասխանում նախաձեռնության իրականացման մասին լրագրողների հարցերին:

Նա խոստացել է առաջիկա չորս տարում խելագարեցնել լրագրողներին եւ նշել է, որ մամուլի ներկայացուցիչները լավ գիտեն իրեն: