Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 7, ընտրողներին կաշառք տալու՝ 4, խարդախության, խուլիգանության ու ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 3-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտանեկան բռնության ու պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: