Ուրբաթ առավոտյան պղնձի գինն աճում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային շուկաների դրական դինամիկայի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.43 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց կազմելով 4.329 դոլար (մոտ 0.45 կիլոգրամ):

Հինգշաբթի օրվա ավարտին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.67 տոկոսով՝ կազմելով 9419 դոլար, ալյումինի գինն աճել է 0.02 տոկոսով՝ մինչեւ 2.440 դոլար, ցինկի գինը՝ 0.8 տոկոսով՝ տոննայի դիմաց կազմելով 2 916 դոլար: