Հայաստանի իշխանությունները, ըստ էության, նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
Այդպես, ըստ նրա, Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին:

«Դրանից առաջ ղարաբաղցիները գոնե ուրախ էին, որ առնվազն 8 ամիս ստիպված չեն լինի ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ»,- նշեց Պողոսյանը:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի միջազգային գործընկերները պաշտոնական Երեւանի կողմից զիջումներից հետո այսուհետ կփոխեն իրենց վերաբերմունքն այս հարցով եւ էլ ավելի մեծ ճնշում կգործադրեն հայկական կողմի վրա՝ պահանջելով Բաքվին  փոխանցել մնացած քարտեզները, քանի որ տարածաշրջանում Երեւանի միջազգային գործընկերներն ունեն իրենց աշխարհաքաղաքական եւ ֆինանսական շահերը:

ՀԿ-ի ղեկավարը նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե հերքում էին այդ քարտեզների առկայությունը, եւ նույնիսկ հրաժարվում էին ընդունել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի առաջարկը, ով խոստացել էր վերադարձնել Ադրբեջանից բոլոր հայերին ականապատ տարածքների քարտեզների փոխանցման դիմաց: Պաշտոնական Երեւանի նման պահվածքը, ըստ Պողոսյանի, միայն հերթական անգամ տարակուսանք է առաջացնում: Նա շեշտեց, որ եթե Հայաստանն աջակցություն էր ակնկալում Արեւմուտքից, ապա դա, ըստ էության, չեղավ նույնիսկ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հայերն իսկապես դրա կարիքն ունեին: