Միջազգային հանրության համար ակնհայտ է, որ հայ ժողովուրդը չի ցանկանում պայքարել իր հողերի համար, եւ Հայաստանում վերջերս կայացած ընտրությունների արդյունքները դրա վառ հաստատումը դարձան: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ շատերի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ «իսկ հայերին ընդհանրապես  պե՞տք է Ղարաբաղը»:

«Միջազգային հանրությունն այժմ կարող է ասել. «Դե, եթե դա է իրենց ընտրությունը, եթե ձայներն այդպես բաշխվեցին, ապա ամեն ինչ պարզ է»,- ասաց Պողոսյանը:

Ավելին, ինչպես նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը, Հայաստանի իշխանությունները, ըստ էության, հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու նախաձեռնությունը փոխանցեցին ադրբեջանական կողմին, քանի որ Հայաստանի զինված ուժերը փաստացի չեն ապահովում իրենց երկրի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
«Ադրբեջանցիներն այժմ իրենք են որոշում, թե որքան խորը առաջ շարժվեն մեր տարածքում, իսկ հայ զինվորականները նահանջում են ՝ չփորձելով որեւէ դիմադրություն ցույց տալ նրանց»: