ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և բույսերի պաշպանության ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 500 հատ լոլիկի հարավամերիկյան ցեցի, 100 հատ խնձորենու պտղակերի և 100 հատ խաղողի ողկույզակերի ֆերոմոնային թակարդներ:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Զաքար Զաքարյանը և Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետի տեղակալ Նորիկ Բարսեղյանն այցելել են Հայաստանի բոլոր մարզեր, ըստ անհրաժեշտության բաշխել թակարդները: Նրանք բացատրել են դրանց տեղադրման տեխնիկան, որոշներն արդեն իսկ տեղադրել են դաշտերում: Այս թակարդների տեղադրման արդյունքում գյուղացիների բերքն ավելի պաշտպանված կլինի:

Զաքարյանն ու Բարսեղյանը մարզեր այցերի ընթացքում հետևել են նաև ագրոնոմների կողմից իրականացվող մոնիթորինգի աշխատանքներին, ուսումնասիրել են մորեխների դեմ պայքարի նպատակով իրականացվող մոնիթորինգի աշխատանքները: