2020թ-ի արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած և այս պահին իրենց ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև պատերազմին մասնակցած և արդեն ծառայությունն ավարտած զինծառայողներին առողջապահական ապահովագրություն տրամադրելու առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը, պատասխան էր ստացվել, որ կարգավորումն ընթացքի մեջ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Այսօր կրկին դիմել եմ ՀՀ կառավարություն, որպեսզի ընթացքի վերաբերյալ տեղեկություն տրամադրվի»:

Սկզբնական գրությունը հղումով: