Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինել հետագա անկման: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինել հետագա անկման: Այդ հարաբերություններում Եվրամիությունն ուժեղ կողմն է, քանի որ եթե նայենք տնտեսական հարաբերությունները, ակնհայտ կդառնա, որ ԵՄ-ում ռուսական ներմուծումը կազմում է 5 տոկոսից քիչ , այն դեպքում, երբ ՌԴ-ում ԵՄ ներմուծումը՝ ավելի քան 37 տոկոս»,-ասել է նա: