Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունիսի 27-ին ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ընտրություններում առաջատարն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը- 688761 ձայն կամ 53,91%-ով, նրան հաջորդում  է «Հայաստան» դաշինքը` 269481ձայն  կամ 21,09%-ով, 3-րդը «Պատիվ ունեմ» դաշինքն է – 66650 ձայնով կամ 5,22%-ով: Այս 3 քաղաքական ուժերն էլ կձեւավորեն Ազգային ժողով:

Ըստ այդմ` կուսակցության, կուսակցությունների դաշինքների կողմ տրված քվեաթերթիկների թիվը՝

Արդար Հայաստան կուսակցություն - 3914 կամ 0,31%

Հայ ազգային կոնգրես կուսակցություն - 19691 կամ 1,54%

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - 688761 կամ 53,91%

Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցություն - 4619 կամ 0,36%

Ազատություն կուսակցություն - 1844 կամ 0,14%

Պատիվ ունեմ դաշինք - 66650 կամ 5,22%

Միասնական հայրենիք կուսակցություն - 964 կամ 0,08%

Համահայկական ազգային պետականություն - 803 կամ 0,06%

Լուսավոր Հայաստան կուսակցություն - 15591 կամ 1,22%

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն - 12149 կամ 0,95%

Հանրապետություն կուսակցություն - 38758 կամ 3,03%

Հայոց հայրենիք կուսակցություն - 13130 կամ 1,03%

Ազատ հայրենիք դաշինք - 4119 կամ 0,32%

Բարգավաճ Հայաստան կուսակցություն - 50444 կամ 3,95%

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն - 5020 կամ 0,35%

5165 ազգային-պահպանողական շարժում կուսակցություն - 15549 կամ 1,22%

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 3775 կամ 0,3%

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք - 19212 կամ 1,5%

Ազգային օրակարգ կուսակցություն - 719 կամ 0,06%

Վերելք կուսակցություն - 1233 կամ 0,1%

Ազատական կուսակցություն - 14936 կամ 1,17%

Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2440 կամ 0,19%

Հայաստան դաշինք - 269481 կամ 21,09%

Ազգային ժողովրդական բևեռ համահայկական կուսակցություն - 18976 կամ 1,49%

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն - 3915 կամ 0,31%

Անճշտությունների գումարային չափը՝ 973։

Հանձնաժողովում ստացվել են 3 դիմումներ, որոնք վերաբերում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։