Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Քազիմ Գարիբաբադին կտրականապես մերժել է ԱԷՄԳ-ին իր միջուկային օբյեկտներից տեղեկատվություն փոխանցելու մասին ժամանակավոր համաձայնագիրը երկարաձգելու՝ Թեհրանին պարտադրելու փորձերը, գրում է Tasnim News Agency-ը:

Քազիմ Գարիբաբադին մեկնաբանել է ավելի վաղ ԱԷՄԳ-ի Գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը, որը տեղեկացրել էր ԱԷՄԳ-ի Կառավարման խորհրդի անդամներին, որ Իրանը չի արձագանքել գործակալության՝ տվյալները փոխանցելու պահանջին, որոնք արձանագրված են տեսախցիկների կողմից երկրի որոշ միջուկային օբյեկտներում:

Գարիբաբադին հիշեցրել է, որ Իրանը պահպանել է տեսախցիկների տվյալները բացառապես բարի կամքի հիման վրա, ոչ թե գործակալության առջեւ իր պարտավորությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացրել պահպանել տվյալները միայն քաղաքական նկրտումներով եւ միջազգային երաշխիքների նկատմամբ իր հակվածության համաձայն: «Իրանը չունի որեւէ պարտավորություն գործակալության պահանջները կատարելու շուրջ»,-նշել է դեսպանը:

Փետրվարին Իրանը դադարել էր տրամադրել տվյալներ ԱԷՄԳ-ին՝ առաջնորդվելով խորհրդարանական օրենքով, որը պարտադրել է երկրին «պատասպան տալ» Միացյալ Նահանգներին եւ նրանց արեւմտյան դաշնակիցներին 2015 թվականի միջուկային համաձայնագիրը չկատարելու համար: Նա, սակայն, պայմանավորվածություն էր ձեռք բերել ԱԷՄԳ-ի հետ, որպեսզի պահպանի տվյալներն ու ներկայացնի դրանք գործակալությանը միայն այն ժամանակ, երբ արեւմտյան դաշնակիցները վերականգնեն համագործակցությունը միջուկային գործարքում: