Պաբլո Պիկասոյի՝ Հունաստանին նվիրած կտավը կվերադառնա Աթենքի ազգային պատկերասրահ 9 տարի գողացված լինելուց եւ գտնվելուց հետո: Ոստիկանությունը ձերբակալել է 49-ամյա շինարարին, որը կասկածվում է գողության մեջ, հայտնում է AP-ն:

Իշխանությունները հայտնել են, որ 2012 թվականի հունվարին Աթենքի ազգային պատկերասրահից գողացել են Պիկասոյի «Կնոջ գլուխը» եւ հոլանդացի վարպես Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» կտավները:

Դրանք թաքցված են եղել Աթենքից դուրս գտնվող գետի չորացած հունի մեջ: Ոստիկանությունը գտել է նկարները այն բանից հետո, երբ կասկածյալը ձերբակալվել է հարցաքննության համար:

Պիկասոյի աշխատանքը 1949 թվականին «հույն ժողովրդի պատվին» գրությամբ նվիրվել է Հունաստանին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանական օկուպացիային դիմակայելու համար:

«Այս կտավն ունի հատուկ նշանակություն եւ արժեք, քանի որ մեծն նկարիչն այն անձամբ է նվիրել հույն ժողովրդին՝ ֆաշիստական ​​եւ նացիստական ​​ուժերի դեմ նրա պայքարի համար. դրա վրա կա նրա ձեռքով արված գրություն», - ասել է մշակույթի նախարար Լինա Մենդոնին: «Ահա թե ինչու այս կտավը ոչ միայն չէր կարելի վաճառել, այլ նույնիսկ ցուցադրել, քանի որ այն անմիջապես կնույնականացվեր»: