Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 1–ի առավոտյան։

«Առավոտյան արթնացել է ու այդ քայլին գնացել, պատճառների մասին, թե ինչն է իրեն դրդել նման քայլի գնալ՝ ես չեմ կարող ասել։ Տան անդամները նույնպես ասում էին, որ տեղեկություն չունեն»,– ասաց նա։

Նշենք, որ Իսահակյան գյուղից հունիսի 30–ին ու հուլիսի 1–ին, սիբիրյան խոց ախտորոշմամբ՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել գյուղի 7 բնակիչ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։