Երկու 3-ամյա երեխաներ զոհվել են, իսկ 12-ամյա երեխան վիրավորվել է՝ փորձելով փրկել նրանց Հյուսիսային Կառոլինայում շարժական տան հրդեհից, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան՝ Ռոզբորոյում: Սեմփսոնի շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ 3 տարեկան տղան եւ աղջիկը զոհվել են, իսկ 12 տարեկան տղան կտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որոնք ստացել է այն ժամանակ, երբ փորձել է կոտրել պատուհանը, որպեսզի փրկի երեխաներին:

Ծխի դետեկտորը արթնացրել է երեխաների ծնողներին, եւ նրանց հաջողվել է փախչել, բայց չեն կարողացել հասնել տան մյուս ծայրում գտնվող երկու երեխաներին, հայտնել են շերիֆի գրասենյակից: Շերիֆի տեղակալը, որը առաջինն է դեպքի վայր ժամանել, փորձել է փրկել շարժական տունը, բայց այն արդեն բռնկված է եղել կրակով: Երկու փոքր երեխաները հայտնաբերվել են այն ննջարանում, որը նրանք կիսում էին:

Երկհարկանի շարժական տանը ինը մարդուց բաղկացած երկու ընտանիք էր ապրում։

Կարմիր խաչը օգնում է տուժածներին: