2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների շուրջ 92 000 հակատանկային եւ հակահետևակային ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների:

Հայտարարության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ միջնորդական ծառայությունների համար: