Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Լիբանանին օգնություն է առաջարկել՝ կապված տնտեսական ճգնաժամի սրման հետ:

«Որպես իսրայելցի, հրեա եւ որպես մարդ, սիրտս ցավում է, երբ տեսնում եմ Լիբանանի փողոցներում սոված մարդկանց պատկերներ»,- գրել է նա Twitter-ում: «Իսրայելը նախկինում օգնություն է առաջարկել Լիբանանին, եւ նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք գործել եւ խրախուսել այլ երկրներին օգնության ձեռք մեկնել Լիբանանին, որպեսզի նա կրկին բարգավաճի եւ դուրս գա ճգնաժամից»:

Նշենք, որ Իսրայելը եւ Լիբանանը պաշտոնապես պատերազմական վիճակում են: