Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»: