Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի մարզերում եւ քաղաքներում բնակիչների, այդ թվում երիտասարդ բնակիչներին ծանոթացնեն Ռուսաստանի, նրա այսօրվա կյանքի, մշակույթի եւ պատմության հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ռուսաց լեզվի ուսուցման համար հնարավորություններ ստեղծելը:

«Այսօր «Մոսկվայի տան» տնօրենն ասաց, որ հերթ է գոյացել նման կուրսերի գրանցվելու համար: Իմ համար դա դրական նշան է: Մյուս կողմից, շատ աշխատանք կա կատարելու»,-նշեց նա:

Կոպիրկինն ընդգծեց երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման կարեւորությունը: