Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ հանցավոր ռեժիմը (Թուրքիայի) խախտում է օրենքը, եւ նրա կործանիչ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ հաստատում է այն, ինչի մասին Սիրիան խոսում է Աստանայի գործընթացի հենց առաջին օրվանից. թուրքական ռեժիմը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին եւ կարգավիճակ չպետք է ունենա Աստանայի գործընթացում, քանի որ չի կատարում իր պարտավորությունները»,-ասել է նա: