Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան վաճառվում են առանց որեւէ դինամիկայի, այն բանից հետո, երբ «սեւ ոսկու» գինը շաբաթվա ընթացքում ընկավ գրեթե 3 տոկոսով, սա Brent-ի համար ամենավատ շաբաթը դարձավ մայիսից ի վեր, իսկ WTI-ի համար՝ ապրիլից, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.07 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 74.17 դոլար, րոպեներ առաջ այն նվազել էր 0.05 տոկոսով՝ հասնելով 74.08 դոլար մեկ բարելի դիմաց: WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0.19 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 73.09 դոլարի:

Նավթն այս շաբաթ էժանացել է գրեթե 3 տոկոսով: Brent տեսակի նավթի գինն ընկել է 2.73 տոկոսով՝ մայիսի վերջին գրանցելով ամենաբարձր շաբաթական անկումը, իսկ WTI-ն իջել է 2.9 տոկոսով, ինչը ռեկորդային շաբաթական անկում է ապրիլի սկզբից:

Նման բացասական դինամիկան կապված էր ՕՊԵԿ+-ի իրավիճակի հետ, դաշինքը դեռ չի կարողացել համաձայնության գալ արտադրության կրճատման վերաբերյալ իր գործարքի հետագա պայմանների շուրջ: Հուլիսի սկզբին երկու հանդիպում անարդյունք ավարտվեց Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի միջեւ վեճի պատճառով, իսկ երրորդը՝ հուլիսի 5-ին, չեղարկվեց: ՕՊԵԿ+-ի նոր նիստի օրը դեռ որոշված ​​չէ, ինչը մտահոգություններ է առաջացնում շուկայում:

Բացի այդ, նավթի շուկայում իրավիճակը վատթարացել է COVID-19-ի «դելտա» նոր շտամի տարածմամբ, ինչը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության վերականգնումը, մասնավորապես՝ նավթի պահանջարկը, որը սկսել է թափ հավաքել կարանտինի սահմանափակումների թուլացման ֆոնին: