Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան չափավոր անկում են ապրում ՕՊԵԿ+-ի գործարքի հեռանկարների վերաբերյալ անորոշության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.19 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 75.42 դոլարի, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.12 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 74.47 դոլար: