Դատախազությունը Փաշինյանի ցուցադրած մուրճը բառացի չի ընդունում: Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը ՍԴ նիստի ժամանակ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դատախազությունը ղեկավարվել է նրանով, թե ինչպիսին է եղել ենթատեքստը, ասվածի բովանդակությունը, հասարակությանը վտանգի աստիճանը:

Դիտարկվել է չորս հաղորդագրություն, որոնց հիման վրա քրեական գործեր չեն հարուցվել:

Դատախազության ներկայացուցիչը միջազգային օրենսդրության մեջ էքսկուրս անցկացրեց: Քաղաքական գործիչների հայտարարությունների հետ կապված հաղորդագրությունների հետազոտության ժամանակ դատախազությունը ընդդիմախոսների հասցեին որեւէ սպառնալիքի դեպք չի հայտնաբերել: Հենց այդ առումով է դատախազությունը մեկնաբանում Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցներին ուղղված կոչերի հետ կապված հայտնի հայտարարությունները:

«Դիմածներն օգտագործել են «բռնության կոչեր» տերմինը, սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած հարկադրում բռնություն է: Եթե խոսքն օրինական հարկադրման մասին է, ապա բռնության մասին խոսք լինել չի կարող»,-կարծում է դատախազության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել ենթատեքստը:«Դատախազությունը Փաշինյանի ցուցադրած մուրճը բառացի չի ընդունում »,-նշեց նա: