ՄԱԿ-ը մտահոգված է աշխարհում անցած տարվա ընթացքում սովի «կտրուկ սրացմամբ»։ Հաշվետվության մեջ ասվում է, որ 2020 թվականին սովը գերազանցել է բնակչության աճը, ընդ որում՝ բոլոր մարդկանց շուրջ 10 տոկոսը սով է ապրել։ Սովի կտրուկ աճ է գրանցվել Աֆրիկայում, որտեղ սովի է մատնված բնակչության 21 տոկոսը։

Երեխաները բարձր գին են վճարել․ հինգ տարեկանից ցածր 149 երեխայի մոտ նկատվում է աճի հապաղում։ Ավելի քան 45 միլիոն երեխա չափազանց նիհար է իր տարիքի համար։ «3 միլիոն մեխահասակ եւ երեխա է դեռեւս զրկված առողջ սնունդից, հիմնականում, չափազանց մեծ ծախսերի պատճառով»,-հայտարարել են ՄԱԿ-ի գործակալությունները։

«Աշխարհի տարբեր մասերում համավարակն առաջացրել է կոշտ անկում եւ վտանգի ենթարկել պարենի հասանելիությունը։ Սակայն անգամ նախքան համավարակը սովը տարածվում էր, դրա դեմ պայքարում առաջընթաց չէր գրանցվում»։

«Ցավոք, 2020 թվականին սովը կտրուկ աճել է՝ գերազանցելով բնակչության աճը»,-եզրափակել են հաշվետվության հեղինակները։ Անցած տարի սովի է մատնվել աշխարհի բնակչության շուրջ 9.9 տոկոսը՝ ի տարբերություն 2019 թվականին գրանցված 8.4 տոկոս ցուցանշի։
Որպես առաջարկներ՝ ՄԱԿ-ը կոչ է արել ամրապնդել «կայունացնել տնտեսական աղետների նկատմամբ առավել խոցելիներին», օրինակ, համավարակի պես ցնցումների ազդեցության նվազման կամ սննդամթերքի գների կտրուկ բարձրացման ծրագրերով։