Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոնտեքստից դուրս են։ Այդ մասին ՍԴ նիստի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ չորս քաղաքական ուժեր բողոքարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։

«ՔՊ» ներկայացուցիչը հավաստիացրել է, որ որպես Փաշինյանի ագրեսիվ հռետորության ապացույցներ ներկայացված հայտարարությունները կոնտեքստից դուրս են, ներկայացված են մասնակի։ Դիկտատուրայի մասին մեջբերումն ամբողջական տարբերակում հնչում է որպես օրենքի, ոչ թե բռնության վերաբերյալ։

Անդրադառնալով տխրահռչակ մուրճին՝ «ՔՊ» ներկայացուցիչը կրկին ներկայացրել է մեջբերումը, որը կոչված է հաստատել նրա խոսքերը շինարարական գործիքի կառուցողական կիրառման մասին։ Այո, վենդետաների եւ կադրային ջարդի մասին Փաշինյանը խոսել է, խոստովանել է «ՔՊ» ներկայացուցիչը, սակայն փոխաբերական իմաստով եւ կառուցողական լույսի ներքո։

«ՔՊ» ներկայացուցիչը ներկայացրել է բազմաթիվ մեջբերումներ, որոնք, նրա կարծիքով, ցուցադրում են կուսակցության առաջնորդի բարի մտադրությունները։ «Թվարկվածից պարզ է դառնում, որ Փաշինյանը չի հնչեցրել ագրեսիվ հռետորություն։ Ընդհակառակը, խնդրել է դիտարկել ընդհանուր կոնտեքստում եւ բացառապես քաղաքական տերմինաբանության լույսի ներքո»,-պարզաբանել է «ՔՊ» ներկայացուցիչը։ Մեջբերումը, որը կարող էր ունենալ այլ մեկնաբանություն, բացի ուղիղ սպառնալիքը, բացատրվել է նրանով, որ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրային բանավեճից հրաժարվելու վերաբերյալ խոսքերին ուղղված պատասխան։

Ավելի ուշ նա հղում է արել ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի գնահատմանը, որը ներկայացրել է հասարակության ուժգին բեւեռացումը, սակայն չի բացահայտել ագրեսիա մասնակիցների հռետորության մեջ, առավելեւս չի հայտնաբերել տարօրինակ ոչինչ վարչապետի թեկնածուի ձեռքում մուրճի մեջ։

«ՔՊ» ներկայացուցիչը հաջորդիվ հարց է տվել, թե որտեղ է այն օրենքը, որն արգելում է Փաշինյանին խոսել այն մասին, ինչ նա ասել է։ «ՔՊ» ներկայացուցչի կարծիքով, եթե անգամ ենթադրվի (իսկ նրանք դրա հետ համաձայն չեն), որ կա ագրեսիա խոսքերում, այն ուղղված է օրենքը խախտողներին, որոնք չեն կարող դիտարկվել՝ որպես օգնության կարիք ունեցող օբյեկտներ։ Ցուցադրելով միջազգային դիտորդների գնահատականը ընտրությունների արդյունքների վրա խախտումների ազդեցության մասին՝ «ՔՊ» ներկայացուցիչը չգիտես՝ ինչու բերել է «Քերիմովն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործի օրինակը, որում նույնպես բողոքրկվում էին ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով խախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա։