NEWS.am-ի տեղեկություններով, Գորիսում կեսգիշերն անց հնչած կրակոցների պատճառը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ  Սուրիկ Խաչատրյանի որդիների միջեւ նախկինում չպարզված «հաշիվներն» են եղել։

Մեր տեղեկություններով, կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է։ Խոսքը Սյունիքի մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերոջ մասին է։

Մյուս վիրավորում ստացածը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։

NEWS.am –ին Քննչական կոմիտեից ասացին, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը կտարածեն ավելի ուշ։