Իրանը ցանկության դեպքում կարող է հարստացնել ուրանը մինչեւ 90 տոկոս: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է հարստացնել ուրանը 20 եւ 60 տոկոսով եւ նույնիսկ մինչեւ 90 տոկոս»,-ասել է նա:

Նշելով, որ Իրանը ցույց է տվել, որ կարող է իր խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով, Ռոհանին հայտարարել է, որ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրսբերումից հետո Իրան որոշել է այլ որոշումներ փորձել, երբ բանակցությունները չէին օգնում: Նա հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում էր խափանել գործարքն ու փլուզել Իրանի տնտեսությունը, սակայն չհասավ իր նպատակին: