Facebook Inc-ը մինչեւ 2022 թվականի վերջը ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի կոնտենտ ստեղծողներին աջակցելու համար, հայտնել է սոցիալական ցանցերի հսկան:

Ներդրումները կներառեն բոնուսային ծրագրեր՝ կոնտենտ ստեղծողներին վճարելու համար, ովքեր որոշակի արդյունքների են հասել հավելվածներում, եւ կոնտենտ ստեղծելու համար օգտատերերին ֆինանսավորելու համար:

Facebook-ում տեսանյութեր ստեղծողները եւ առցանց խաղացողները կստանան ամսական բոնուս, եթե վաստակեն Stars՝ թվային թեյավճարի ձեւ, որը երկրպագուները կարող են օգտագործել՝ վճարելու իրենց սիրած ստեղծողներին հոսքային տեսանյութերի ժամանակ:

Instagram-ի բոնուսային ծրագրերը կներառեն Reels-ի օգտագործման խթաններ: Ընկերության կարծիքով՝ ստեղծողները գումար կվաստակեն՝ կախված նրանից, թե ինչպես են աշխատում նրանց Reels տեսահոլովակները: