Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստին ԲԴԽ դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը ինքնաբացարկ հայտնեց։

Ինքնաբացարկի հիմնավորումն այն էր, որ քաղաքացիական հայցվոր է հանդիսանում Դավիթ Գրիգորյանը, պատասխանող է հանդիսանում Լիպարիտ Մելիքջանյանը։

Նշենք, որ քաղաքացիական այդ գործը գտնվում է վերաքննության փուլում։

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը: