ԱՊՀ-ում քննարկել են պատվաստման սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցը: Այս մասին ասվում է ԱՊՀ կայքում:

Նիստի մասնակիցները նշել են, որ այժմ ԱՊՀ բոլոր երկրներում անցկացվում է կորոնավիրուսի դեմ մարդկանց ակտիվ պատվաստում, տրվում է սերտիֆիկատ եւ QR-կոդ:

Նիստի մասնակիցների կարծիքով՝ փոխադարձ ճանաչումը կթեթեւացնի քաղաքացիների անդրսահմմանային տեղափոխումը, թույլ կտա վերականգնել տուրիստական հոսքերը եւ վերսկսել գործնական եւ տուրիստական ուղեւորությունները;

Կողմերը որոշել են շարունակել տվյալ հարցի մանրամասն քննարկումը: