Այսօր` հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հովհաննիսյանին: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է Facebook-ի իր էջում:

«Մեզ բերման ենթարկեցին այ էս պաստառների համար…

Թուրքի վաստակներ, էս տղերքն ազատության մեջ են լինելու, ու բոլորիդ դաժան օրեր են սպասվում։ Ազատություն քաղբանտարկյալներին

Հ.Գ. Նկարներն արվել են ոստիկանությունում»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են ոստիկանության ծառայողները կատարում ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Տարոն Ղազարյանին, Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին, որոնք փորձել են խաղաղ ակցիա անցկացնել: