Կինը ոսկերչից 4,2 մլն ֆունտ ստեռլինգի ադամանդ է գողացել՝ «ձեռքերի հմտության» օգնությամբ, տեղը գետաքար դնելով, տեղեկացնում է BBC-ն։

60-ամյա Լուլու Լակատոսը թանկարժեք քարերի մասնագետ է ներկայացել, որն ուսումնասիրել է Բուդլսի քարերը Լոնդոնի կենտրոնում։ Նա գնահատել է յոթ ադամանդ Նյու Բոնդ սթրիթի խանութում՝ դրանք պայուսակը դնելուց առաջ։ Բայց երբ պայուսակը բացել են, ներսում յոթ փոքր քարեր են եղել։

«Ադամանդները մեղադրյալի կողմից գողացվել են ձեռքերի հմտության օգնությամբ»,- ասել է դատախազ Ֆիլիպ Սթոթը։

Լակատոսը, որը ծնվել է Ռումինիայում, բայց ապրել Ֆրանսիայում, հերքում է գործարքը թալանի նպատակով։ Թանկարժեք քարերը՝ 4,2 մլն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ, ներառում էին 20 կարատանի սրտաձեւ ալմաստ, որի արժեքը ավելի քան 2,2 մլն ֆունտ ստեռլինգ է, եւ տանձաձեւ վարդագույն ադամանդ՝ 3 կարատ քաշով, 1,1 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ։