Օկլահոմայում տղան մահացել է TikTok-ում հայտնի «բլեքաութ չելենջի» կատարման փորձից հետո, հաղորդում է NYP-ը:

Տղային հոսպիտալացրել են, սակայն մի քանի ժամ անց նա մահացել է:

Ոստիկանությունը չի հայտնում նրա տարիքն ու անունը:

Տղայի ծնողների հետ զրույցից հետո քննիչները հայտնել են, որ տղան մահացել է սոցցանցերում խաղալիս: Խաղի ժամանակ մասնակիցները պետք է խեղդեն իրենց:

Փորձագետների խոսքով՝ վիրուսային խաղը կարող է ուշաթափություն, գլխուղեղի վնասվածք եւ ցնցումներ առաջացնել: