ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։

Մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է ընդունելության դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Դասերը կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։

ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։  Բացի այդ, ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԵՊՀ դասախոսական կազմից 6 հոգի հնարավորություն կունեն  2021-22 ուստարվա ընթացքում վերապատրաստում անցնել Արիզոնայի համալսարանում՝ իրականացնելով հետազոտական աշխատանքներ ու մասնակցելով ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների ծրագրի առարկայական պլանների մշակմանն ու հետագա կատարելագործմանը։

Հայ-ամերիկյան հարաբերություններ հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է աջակցել այս գործընկերությանը և կշարունակի ներդրումներ կատարել կրթության ոլորտում, որպեսզի ամերիկյան հետազոտությունների ասպարեզում մասնագիտանալ ցանկացողներն ունենան նման հնարավորություն, ապա իրենց ներդրումն ունենան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ ըմբռնման, համագործակցության ու բարեկամության ամրապնդման գործում։

Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս.