2021 թվականի հուլիսի դրությամբ  Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը կազմել է 7953: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝  9153, 2020 թվականին՝ 10399: