Չինական BBK Realme ընկերության ստորաբաժանումը կթողարկի անլար մագնիսական լիցքավորում, որը նման է Apple սմարթֆոններում եղածին: Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ հղում անելով իր իսկ աղբյուրին:

Թերթի տվյալներով՝ լիցքավորիչը կկոչվի MagDart, ինչը հիշեցնում է «խնձորային» MagSafe-ը: Լիցքավորման տարբերակներից մեկը համարյա ամբողջությամբ կրկնում է Apple-ի «տափօղակի» դիզայնը, երկրորդը՝ լիցքավորման խոշոր կայանը, որը նախատեսված է մի քանի սարքերի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ենթադրվում է, որ Realme նոր սմարթֆոնները հագեցած կլինեն մագնիսական հարթակով՝ նման լիցքավորիչներն ու համատեղելի սարքերը միացնելու համար: Սնուցման համակարգը հիմնված կլինի Qi ստանդարտի վրա:

MagDart-ի թողարկման ժամկետը չի հաղորդվում, ինչպես նաեւ դրանով հագեցած սմարթֆոններինը: Ներկայումս Realme ապրանքանիշը անլար լիցքավորման սարքեր չի թողարկում: