Բելգիայում ջրհեղեղից վնասը գերազանցում է 10 մլրդ եվրոն, հաղորդում է RTL-TVI-ն:

«Վալոնիայի կառավարությունը ջրհեղեցի վնասը գնահատում է 10 մլրդ եվրո»,-նշել է հեռուստաալիքը:

Բելգիայում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 32 մարդ, 18-ն անհետ կորած է համարում, մոտ 1,5 հազար մարդ մնում է առանց ջրամատակարարման, 10,5 հազար տուն՝ առանց էլեկտրականության եւս 10 հազարը՝ առանց գազի: